Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը. փախուստ իրականությունից

Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը.  փախուստ իրականությունից
04.07.2023 | 09:23

Արցախը պաշարման մեջ է։

Հացի հերթեր են։

Հոսանքն օրական մի քանի ժամ է։

Ադրբեջանը սպառնում է «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնել ու մաքրել Արցախը հայերից։

Զուգահեռաբար աճում են արձակուրդային տրամադրությունները Հայաստանում։

Դա փախուստ է իրականությունից։

Դա, ամենայն հավանականությամբ, նորմալ մարդկային ռեակցիա է․ թող հոգեբանները խոսեն այս մասին։

Հայաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը մեծ մեղք ունի, քանզի չհասկացավ, որ

1. Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը,

2. 90-ականներին ազգային-ազատագրական պատերազմ էր և այդ պատերազմի ելքով էր Հայաստանը պահում իր անկախությունը։

Վերնախավի մեծ մասը չհասկացավ ու այդ պատճառով էլ չբացատրեց հանրությանը։ Ավելին՝ կար տեսակետ, որ Արցախը Հայաստանին խանգարում է լինել ու զարգանալ (Նիկոլ Փաշինյանն այդ միջավայրի ծնունդ է)։

Եթե հիմա էլ չհասկանանք, թե ինչ է Արցախը Հայաստանի ու մեր ժողովրդի անվտանգության համար, շատ ծանր գին ենք վճարելու։

«Ժողվարչապետը» մեր երկրի «կադաստրի թուղթն» ուզում է Ալիևից։ Վերջինս Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։

Որպեսզի պահենք մեր երկիրը, Արցախը պետք է պահենք հայկական ու թույլ չտանք Արցախի ադրբեջանականացում։ Իրականությունից փախչելը պահելու լավագույն ձևը չէ։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ